s.

provision;
cf. Համբար.

• «շտեմարան» Ա. մնաց. իը. 12. «մթերք, մթերած բաները» Նար. Լմբ. սղ. գրուած է նաև ամպար. որից ամբարել Յովէլ, աւ 18. ամրարանոց Խոր. Ասող. ջրամբար Արծր. ամբարապետ Փարպ. հին լեզուի մէջ աւելի գործածական է համբար, ի-ա հլ. «մը-թերանոց. 2. մթերք» (այսպէս Ս. Գրքում 20 անգամ գործածուած է համբար, մէկ անգամ ամբար), յետնաբար ո հլ. (ինչպէս է և ամ-բար), որից համբարանոց Ղկ. ժբ. 24 կամ համբարոց Ագաթ. համբարել ՍԳր. Եւս. քր. խոտահամբար Ագաթ. յոգնահամբար Նար. Սկևռ. աղ. համբարակալ. Եփր. ա. 128 (սխալ է համբարակեալ. տե՛ս վարդանեան ՀԱ 1913, 301-2). համբարածու «պարենավաճառ» Յհ. կթ. բամբարական կամ համբարան «ար-գանդ» Թէոդ. Խչ.-հնագոյն վկայութիւնը գտնում ենք հին հայկական առածի մէջ. Թէ քո Շարայի որկորն է, մեր Շիրակայ ամ-բարքն չեն. Խոր. ա. 11։-Առանձին տե՛ս համբարակ, համբարակապետ, համբարա-պաև։

• = Պհլ. պազ. anbār «հաւաքում, պաշար». anbarakpat «համբարակապետ», սրա հնա-գոյն համբար ձևի հետ նոյն է պհլ. hanbār «ատեւեղէնի պաշար». օր. hanbār i zamis-tān «ձմեռուայ պաշար» (Nyberg, Hilfsbuch 2, 99). պրս. [arabic word] anbār «շտեմարան» իրա-նեանից փոխառությամբ նաև թրք. [arabic word] ambar, քրդ. anbār, ասոր, լ. bit ambāre, նյն. ἀμπάρι, ալբան. ambar, chambar, բուլգար. ambar, hambar, սերռ. hambar, ռուս. aмбаръ, լեհ. ambar, imbar, հունգ. hambár, վրաց. ამბარი ամբարի (նաև համբարի), ուտ. համբար և վերջապէս ա-րաբ. [arabic word] anbar «մթերանոց», որ արաբ բառագիրները բնիկ կարծելով համարել են յոգնակի և ենթադրել են եզակի [arabic word] nibr «ամբար» (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. բ. 118)։ Այս բոլորի արմատն է սանս. [other alphabet] č par և զնդ. [syriac word] par «լցնել», sam-մաս-նիկով՝ սանս. sampurag-զնդ. hampar-«լցնել». պհլ. anbārīt «լցնում է», պրս. [arabic word] anbāram «լցնում եմ» ևն։ -Հիւբշ. 95, 178։

• Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ Lag Symmicta 57, Ger. Abhd. 12 և Ur-gesch, 215։-Muller SWAW 44, 225 և Տէրվ. Նախալ. 96 bhar արմատի տակ՝ պրս. anbardan, ambāštan ևն։ Մորթ-ման, ZDMG 26, 492 պրս. և արաբ. ձևերից դուրս՝ նաև խալդ. khaparit։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Սլմ. ամբար, Աւշ. ամբար, անբար, Սչ. ամբար, համբար, Մկ. Ոզմ. ամբmր, Վն. mմբmր, Տիգ. ամբառ, Հմշ. օմբար (սեռ. օմբրի), Զթ. ամբօյ, ամբոր, Հճ. ամբոյ. թւում է թէ այս բոլորը թուրքերէ-նից նոր փոխառութիւն են։ Հին է Նբ. ամրոց «աթարի դէզ», որ ծագում է ամբարոց բառից, միջին ձայնաւորի սղումով և յետոյ միջին բաղաձայնի անկումով (ամբարոց>ամբրոց >ամրոց), ճիշտ ինչպէս ունինք վարդապետ >*վարդպետ >վարպետ։ Միջին ամբրոց ձևը կայ դեռ պահուած արդի բարբառնեռում։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ամբարանոց (ի, աց)

Ամբարեմ (եցի)

Ամբարիշտ (րշտի, շտաց)

Ամբարհաւաճ (ի, ից)

Ամբարհաւաճեմ (եցի)

Ամբարհաւաճեցուցանեմ (ուցի)

Ամբարհաւաճութիւն (ութեան)

Ամբարձումն (ման)

Ամբարշտաբար

Ամբարշտական (ի, աց)

Ամբարշտանամ (ացայ)

Ամբարշտիմ (եցայ)

Ամբարշտութիւն (ութեան)

Ամբարումն (ման)

Ամբարտակ (աց)

Ամբարտաւան (ի, ից)

Ամբարտաւանական (ի, աց)

Ամբարտաւանատեաց

Ամբարտաւանիմ (եցայ)

Ամբարտաւանութիւն (ութեան)

Voir tout